ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի մշակման և տպագրման համար ընդունում է հայտեր:

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

- հայտ (ձևը կցվում է)

- նախահաշիվ (ձևը կցվում է)

Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թ. սեպտեմբերի 10-ը, հետևյալ հասցեով՝ tatevik.sukiasyan@escs.am:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (011) 599-697 հեռախոսահամարով (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն):