Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների ատեստավորման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստող կազմակերպությունների ընտրության և դասընթացների երաշխավորման գործընթացի մեկնարկի մասին։

Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը կարող են մասնակցել ՀՀ պետական և ոչ պետական ՄԿՈՒ և բարձրագույն ուսումնական հաստատությունները, գիտական կազմակերպությունները, ինչպես նաև տվյալ ոլորտում գործունեություն իրականացնող մասնավոր կառույցները, կրթության ոլորտում փորձ ունեցող հիմնադրամները, հասարակական և միջազգային, կազմակերպությունները, որոնք՝

  • ունեն համապատասխան տարածք և տեխնիկական հնարավորություններ առկա, հեռավար կամ համակցված ուսուցման համար,
  • ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում,
  • մշակել են 90-110 ժամյա (15-20 օր) վերապատրաստման դասընթացներ՝ ներառելով «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման թեմաները և դասավանդման մեթոդիկան։

Կազմակերպությունները պարտավոր են ապահովել թեմատիկ ուսումնական ծրագրեր, իրականացնել գիտելիքի գնահատում և նախարարության կողմից սահմանված համապատասխան պայմանագրային պարտավորությունները։

Վերապատրաստող կազմակերպության ընտրության չեն կարող մասնակցել այն կազմակերպությունները, որոնք ճանաչված են անվճարունակ, գտնվում են լուծարման կամ վերակազմավորման գործընթացում, ունեն պայմանագրի կատարման համար արգելանքի տակ գտնվող գույք, ժամկետանց հարկային ու սոցիալական պարտքեր։

Հայտերը պետք է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2025 թ. օգոստոսի 21-ը՝ աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-17:00 (ընդմիջում՝ 13:00-14:00): Նախօրոք անհրաժեշտ է լրացնել և դիմումին կցել www.escs.am կայքում տեղադրված վերապատրաստման պայմանների ու չափանիշների վերաբերյալ մանրամասն նկարագրեր պարունակող ձևաթղթերը:

Հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3, 6-րդ հարկ, 612 սենյակ։
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374)10-599-623 հեռախոսահամարով։