ՀՀ կառավարության՝ նախորդ շաբաթ ընդունած որոշմամբ մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզների և նախակրթարանների ծրագրում ընդգրկվել է 90 նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն:
Ցանկում ընդգրկված բոլոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունները կունենան ժամանակակից շենքային պայմաններ` կապահովվեն նոր գույքով, համապատասխան նոր ենթակառուցվածքներով, ինչպես նաև կբարելավվեն շենքերի կոմունալ ենթակառուցվածքները, կբարեկարգվեն բակային տարածքները: