Գործադիր տնօրենի պաշտոնային հիմնական պարտականությունները՝

1․ ՀՀ օրենսդրությանը համապատասխան ղեկավարել հիմնադրամի գործունեությունը՝ կրելով լիարժեք պատասխանատվություն կայացրած որոշումների և դրանց հետևանքների, հիմնադրամի գույքի պահպանության և արդյունավետ օգտագործման համար, ապահովել հիմնադրամի բոլոր պարտավորությունների կատարումը։

2․ Կազմակերպել հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը։

3․Օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ։

4․Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և ապահովել հաշվապահական հաշվառման իրականացումը։

5․Ընդունել հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովող ՀՀ օրենսդրությանը չհակասող ներքին և անհատական իրավական ակտեր։

6․Գործատուի պահանջով նրան ներկայացնել հաշվետվություն իր կողմից կատարվող աշխատանքների և ծրագրերի մասին։

7․Տարեկան առնվազն մեկ անգամ անցկացնել գույքագրում։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

1) դիմում,

2) գունավոր լուսանկար 3X4 չափսի,

3) անձնական տվյալների թերթիկ, որում նշված է մշտական բնակության հասցեն, քաղաքային կամ բջջային հեռախոսահամարները, էլեկտրոնային փոստի հասցեն,

4) բարձրագույն կրթության դիպլոմի և գիտական աստիճանը հավաստող վկայագրերի պատճենները (առկայության դեպքում),

5) կադրերի հաշվառման անձնական թերթիկ՝ հաստատված վերջին աշխատավայրի կողմից (եթե այն գործում է),

6) հավակնորդի գործունեության ծրագրի (նաև էլեկտրոնային կրիչով՝ «Microsoft Office Word» ծրագրին համապատասխանող ձևաչափով)՝ փակ և իր կողմից ստորագրված ծրարով, որը բացվում է ընդունման վերջնաժամկետից հետո։

  • Դիմումների ընդունման ժամկետն է` 04.08.2025 – 02.09.2025 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 550,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային փոստի միջոցով (lusine.stepanyan@emis.am) և/կամ առձեռն եղանակով, հասցե՝ Տիգրան Մեծի 67, 2-րդ հարկ, 205 սենյակ: Առձեռն եղանակով փաստաթղթերի պատճենները ընդունվում են ամեն աշխատանքային օր՝ ժ․ 9։30-13։00 և 14։00-17։30։ Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են հարցազրույցի օրը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.09.2025 թ․:

Մրցույթը տեղի կունենա ս/թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 1400ն, 0010, քաղաք Երևան, Վազգեն Սարգսյան 3 հասցեում, 8-րդ հարկ, 802 սենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: