Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության ոլորտում երկարամյա աշխատանքային փորձառություն ունեցող առաջատար մասնագետներ։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական միջավայրերում (երիտասարդական կենտրոններ, երիտասարդական տարածքներ), երիտասարդական կազմակերպություններում, ինչպես նաև համայնքապետարաններում աշխատող երիտասարդական աշխատողների համար:

Մասնավորապես՝ դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝

  • երիտասարդական աշխատողներ,
  • երիտասարդական կենտրոնների աշխատողներ,
  • տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, որոնց աշխատանքային պարտականություններում նշված են երիտասարդական աշխանքի իրականացման գործառույթներ,
  • երիտասարդական կազմակերպությունների անդամներ, աշխատակիցներ կամ կամավորներ,
  • երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ։

2025 թվականին վերապատրաստման դասընթացները կմեկնարկեն սեպտեմբեր ամսից և կշարունակվեն մինչև նոյեմբերի 15-ը:

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն երկու առանձին խմբերի համար։ Յուրաքանչյուր խմբում կարող է ներգրավվել 25 մասնակից:

Դասընթացներն իրականացվելու են 3 փուլով:

1-ին խումբ՝

  • առաջին փուլ՝ սեպտեմբերի 6-10,
  • երկրորդ փուլ՝ հոկտեմբերի 7-11,
  • երրորդ փուլ՝ նոյեմբերի 5-8:

2-րդ խումբ՝

  • առաջին փուլ՝ սեպտեմբերի 18-22,
  • երկրորդ փուլ՝ հոկտեմբերի 21-25,
  • երրորդ փուլ՝ նոյեմբերի 11-14:

*Դասընթացի փուլերի իրականացման ամսաթվերը նախնական են. հավանական փոփոխությունների մասին ընտրված մասնակիցները կտեղեկացվեն նախապես։

Մասնակիցների համար միաժամանակ կկազմակերպվի ուսումնաճանաչողական այց ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնված «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոն և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Գյումրի և Արթիկ համայնքներում գործարկվող «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոններ։

Դասընթացի փուլերի միջև ընկած ժամանակահատվածում դասընթացի մասնակիցների հետ կիրականացվեն արտալսարանային տեսական ու գործնական աշխատանքներ։

«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության հայտ ներկայացնելու համար մասնակիցը պետք է բավարարի հետևյալ նվազագույն պահանջներին՝

  • բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի որակավորման աստիճան),
  • երիտասարդության ոլորտում առնվազն 1 (ցանկալի է 3) տարվա փորձառություն,
  • կամավորական աշխատանքի փորձառություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Դասընթացի մասնակիցների վերջնական ընտրությունը կատարվելու է նախարարության կողմից: Դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ներկայացված պահանջներին առավելապես համապատասխանող թեկնածուները։ Մասնակիցների ընտրության համար, ըստ անհրաժեշտության, կարող է կազմակերպվել հարցազրույց:

Դասընթացին մասնակցության հայտերն ընդունվում են առցանց տարբերակով մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ, որի համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/1o-kifupI-fC4asc2cbgu1zllFnnubuoSPX-BKYVgiiQ/edit?ts=6888859d

Դասընթացի ավարտին տրվում է Երիտասարդական աշխատողի վերապատրաստման երեք մոդուլներն անցնելու վերաբերյալ հավաստագիր։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հավաստագիր կստանան այն մասնակիցները, որոնք կմասնակցեն եռափուլ դասընթացի առնվազն 90%-ին և դասընթացն ավարտելուց հետո կհաղթահարեն գնահատման փուլը: Գնահատման փուլը հաղթահարված է համարվելու, եթե մասնակիցը ճիշտ է պատասխանել հարցերի առնվազն 90%-ին:

Դասընթացն իրականացվում է 2025 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացի կազմակերպման նպատակով հայտարարված դրամաշնորհային մրցույթի ընթացակարգով հաղթող ճանաչված Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել 010-599-643 հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլեկտրոնային փոստին։

https://docs.google.com/forms/d/1o-kifupI-fC4asc2cbgu1zllFnnubuoSPX-BKYVgiiQ/edit?ts=6888859d