ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ, 5-րդ, 9-րդ և 10-րդ կետերի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ»–ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում (ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ.,Մոլդովական 37ա), 2025 թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում՝ ք. Երևան, Նոր Նորքի 2-րդ զ., Մոլդովական 37 ա հասցեում։
Տեղեկությունների համար դիմել կառավարման խորհրդի նախագահ Ռ. Գևորգյանին /հեռ.՝ 077 70 11 17/ և քոլեջի տնօրենի պ/կ Ն.Հովհաննիսյանին /հեռ.՝ 093 75 35 61/:
Փաստաթղթերը ներկայացնել առձեռն: