ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության կարգի 4-րդ կետի համաձայն` ՀՀ ԿԳՄՍՆ «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1. դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 8:45-ից 16:45-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, Վանաձորի պետական բժշկական քոլեջում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 14:00-ին, «Վանաձորի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Գավառ, ք. Վանաձոր, Թևոսյան 8: Տեղեկությունների համար զանգահարել (0322) 4-06-10, (0322) 4-09-22 հեռախոսահամարով, էլ. հասցե` vanmedcollege@bk.ru: