Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի 16-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է խարտիայի սկզբունքների կատարման և խարտիայի դրույթների իրականացմանն ուղղված միջոցառումների ընթացքի, Հայաստանում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի կիրառման վերաբերյալ փորձագետների կոմիտեի իրականացված գործնական քայլերի վերաբերյալ վեցերորդ զեկույցը:
