Աշխատանքային պարտականություններն են`
1.Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում գործող իրավական ակտերի վերլուծությանը մասնակցություն:
2.Պետական բյուջեով տպագրվող տարրական դասարանների դասագրքերի, ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերի վերահրատարակման գործընթացի կազմակերպում /գնման հայտերի կազմում և պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողության իրականացում/: Պայմանագրերի կատարման վերաբերյալ արձանագրությունների, ակտերի, եզրակացությունների կազմում, PPCM համակարգ մուտքագրում:
3.«Հանրակրթության պետական չափորոշչի» ներդրամբ պայմանավորված նոր դասագրքերի ստեղծման դրամաշնորհային մրցույթների կազմակերպմանը, ինչպես նաև մրցութային հանձնաժողովի գործառույթներին անմիջական մասնակցություն:
4.Բրայլյան տառատեսակով դասագրքերի տպագրության մրցույթի փաթեթի պատրաստում. գնման հայտի նախագծում, հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողության իրականացում /արձանագրությունների, ակտերի, եզրակացությունների կազմում, PPCM համակարգ մուտքագրում/:
5.Համագործակցություն ՀՀ ԿԳՄՍ նախարարության իրավաբանական, ֆինանսաբյուջետային, գնումների կազմակերպման, հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության, արտաքին կապերի և սփյուռքի վարչությունների, ինչպես նաև լիցենզավորման գործակալության հետ:
6.Պետական բյուջեով տպագրվող դասագրքերի մուտքագրման, հավաքագրման գործընթացի կազմակերպում /շրջաբերականների կազմում և տրամադրում համապատասխան լիազոր մարմիններին/, ԿՏԱԿ-ի հետ համագործակցություն:
7. ՀՀ կառավարության որոշումների, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանների նախագծերի և այլ իրավական ակտերի կազմում:
8.Նոր ստեղծվող դասագրքերի հեղինակներին, տպագրական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին տրամադրվող ֆինանսական փաստաթղթերի կազմում և տարամդրում:
9.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրի նախագծերի հանրակրթության վարչությանն առնչվող ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցություն, հաշվետվությունների և հիմնավորումների մշակում, կազմում:
10.Հանրակրթական ուսումնական հաստատությունների և դպրոցներին կից նախակրթարանների սուբսիդավորման վերաբերյալ հանձնման-ընդունման ակտերի կազմում:
11.Քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսւմնասիրություն: Գործող օրենքների և իրավական ակտերի մեկնաբանում և պարզաբանում: Բանավոր և գրավոր տեղեկատվության տրամադրում:
12.Չպլանավորված, այլ ընթացիկ աշխատանքներ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5)Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
6) գրական հայերենի տիրապետում,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 9-11-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. հուլիսի 11-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599-659: