Աշխատանքային պարտականություններն են`
- «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների (ՀՀ կառավարության 30 նոյեմբերի 2023 թվականի N 2093-Ն որոշում) և 500 մանկապարտեզների ծրագրի» (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակում համապատասխան հաստատություններին գույքով ապահովման գործընթացի իրականացմանը մասնակցություն:
- Նախարարության հանրակրթության վարչություն կողմից Ծրագրի շրջանակում հավաքագրված, ամբողջականացված, ըստ հաստատությունների քանակական ցուցանիշներով անհրաժեշտ գույքի ցանկերի ուսումնասիրություն:
- Նախարարության հանրակրթության վարչություն կողմից Ծրագրի շրջանակում տրամադրված գույքի ցանկին համապատասխան գույքի տեխնիկական բնութագրերի մշակման, անհրաժեշտության դեպքում լրամշակման աշխատանքներին մասնակցություն:
- Գույքի տեխնիկական բնութագրերի առնչությամբ ծագած հարցերի պարզաբանում:
- Ծրագրի շրջանակում համապատասխան ուսումնական հաստատությունների և մանկապարտեզների գույքային հագեցվածությունն ապահովելու նպատակով համապատասխան գնման հայտի կազմում:
- Գույքի ձեռքբերման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մատակարարների միջև կնքված պայմանագրերի կատարման վերահսկողություն, պայմանագր արդյունքների վերահսկողություն:
- Գույքի ձեռքբերման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մատակարարների միջև կնքված պայմանագրերի արդյունքում մատակարարված գույքի քանակների և որակական ցուցանիշների՝ համապատասխան մատակարարման պայմանագրով սահմանվածներին համապատասխանության դիտարկում:
- Ըստ անհրաժեշտության համագործակցություն այլ գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հաստատությունների ներկայացուցիչների, գույքի մատակարարների հետ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5)Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
6) գրական հայերենի տիրապետում,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունիսի 26-30-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. հունիսի 30-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659: