Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում ավարտին են մոտենում ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները:
Այսօր՝ հունիսի 21-ին, կայացել են հետևյալ հանդիպումները
5-6-րդ դասարաններ՝
- Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց - Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց՝ 53։61
- Երևանի թիվ 174 հիմնական դպրոց - Երևանի թիվ 158 հիմնական դպրոց՝ 55։15
7-9-րդ դասարաններ՝
- Երևանի թիվ 51 հիմնական դպրոց - Երևանի թիվ 137 հիմնական դպրոց՝ 63։42
- Երևանի թիվ 2 հիմնական դպրոց - Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց՝ 70։42
Այսպիսով, վաղը՝ հունիսի 22-ին, մրցաշարի 3-րդ տեղի համար միմյանց հետ կմրցեն Եղվարդի թիվ 3 ու Երևանի թիվ 158 հիմնական դպրոցների թիմերը։ Խաղը կմեկնարկի ժամը 11։00-ին։ Առաջին տարիքային խմբում մրցաշարի հաղթողի կոչման համար կպայքարեն Արթիկի թիվ 1 և Երևանի թիվ 174 հիմնական դպրոցների թիմերը։ Եզրափակիչ խաղի մեկնարկը 15։00-ին է։
7-9-րդ դասարանների թիմերի միջև երրորդ տեղի համար խաղը կմեկնարկի ժամը 13։00-ին։ Միմյանց հետ կմրցեն Երևանի թիվ 137 և Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերը։ Այս տարիքային խմբում եզրափակիչ հանիպումը կմեկնարկի ժամը 17։00-ին՝ Երևանի թիվ 51 և Երևանի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերի միջև։ Բոլոր հանդիպումների մուտքն ազատ է։