Հունիսի 5-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձևը և դրա տրման կարգը հաստատելու մասին,

Մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը հաստատելու մասին,

Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1192. Կրթության որակի ապահովում» ծրագրի «11022. Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ատեստավորման ենթակա ուսուցչի և մանկավարժների վերապատրաստում» և «1238. Նախադպրոցական կրթություն» ծրագրի «11002. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում» միջոցառումների ֆինանսավորման նորմատիվները հաստատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: