ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։

Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է ՀՀ նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անձնվեր և բեղմնավոր գործունեության համար Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Հովհաննեսի Սարգսյանը պարգևատրել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։

Մշակույթի զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար գրող, գրականագետ Գրիգոր Պըլտեանը (Ֆրանսիա) պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով: