Բարձրագույն կրթության և հետազոտության եվրոպական CIFE ինստիտուտը հայտարարում է «Executive Master in EU Studies» մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանակում հայտերի ընդունում, այդ թվում՝ հայաստանյան ուսանողների համար։

Կրթական ծրագիրը հիբրիդային է՝ առկա և առցանց ձևաչափերով: Ծրագրի տևողությունը 2 տարի է, դիմումներրի վերջնաժամկետը՝ 2025 թվականի սեպտեմբերի 5-ը:

Ծրագիրն առաջարկում է՝

  • միջառարկայական և ապագային միտված մոտեցում,
  • հիմնարար գիտելիքներ ԵՄ-ի մասին՝ կենտրոնանալով արդի հիմնախնդիրներին,
  • հետազոտական և մեթոդաբանական հմտություններ՝ լավագույն ակադեմիական պրակտիկաների հիման վրա,
  • համապարփակ ուսուցում՝ մասնագիտական հմտությունների ձևավորման նպատակով,
  • բացառիկ անհատական խորհրդատվություն ֆակուլտետի միջազգային անձնակազմի կողմից։

Ծրագրերին դիմելու կարգի հետ կապված առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ: