ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների կազմակերպման նպատակով:
Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2025թ. մայիսի 26-ից հունիսի 16-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://exams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում: