ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության 2026 թ. երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի անդրանիկ նիստը:

Կազմկոմիտեի անդամները քննարկել են մրցույթի անցկացման ժամկետները:

Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մրցույթի չափանիշների պատշաճ սահմանումն ու ՀՀ համայնքների շրջանում իրազեկվածության ապահովումը:

Կազմկոմիտեն անդրադարձել է նաև մրցույթի փորձագիտական գնահատման խմբի անդամների ընտրության չափանիշներին և ներկայացվող հայտի ձևաչափերին: Այս համատեքստում քննարկվել են նաև փորձագիտական գնահատման խմբի ձևավորման հայտարարության տեքստը, հայտերի ընդունման ժամկետները, գնահատման թերթիկի ձևաչափը:

Կողմերն անդրադարձել են նաև նախընթաց մրցույթներին, դրանց մանրամասներին, հաղթող համայնքների հայտերին ու ընտրության ձևաչափերին, նախանշել դրանք վերանայելու անհրաժեշտությունը:

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում անցկացվող միջոցառումներին՝ նշելով նախապատրաստական աշխատանքների կարևորությունն ու հավուր պատշաճի ներկայանալու անհրաժեշտությունը: