Աշխատանքային պարտականություններն են`
1) բյուջետային և ՄԺԾ ծրագրի հայտերի կազման գործընթացի հետ կապված տրամադրել մեթոդական օժանդակություն նախարարության ստորաբաժանումներին,
2) ուսումնասիրել և ամփոփել նախարարության և Լեզվի կոմիտեի աշխատակազմերի, ինչպես նաև նախարարության ստորաբաժանումներից ստացված տարեկան գնումների բյուջետային և ՄԺԾ ծրագրի հայտերը ներկայացնում է ըստ պատկանելության,
3) կազմել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի շրջանակում նախարարության կարիքների համար տարեկան գնումների համար առաջարկվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ամփոփ անվանացանկը և ներկայացնել ըստ պատկանելության,
4) իրականացնել www.armeps.am/ppcm կայքով անվանացանկի ներմուծման և/կամ փոփոխության աշխատանքներ և ներկայացնելով հաստատման՝ ըստ անհրաժեշտության,
5) կազմել տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեով նախատեսված նախարարության և Լեզվի կոմիտեի աշխատակազմերի մասով միջոցառումների ներքին հոդվածային և միջծրագրային վերաբաշխման փաստաթղթերի փաթեթը, ներկայացնել ըստ պատկանելության և ըստ անհրաժեշտության մուտքագրել PPCM և/կամ Client Treasury համակարգեր,
6) իրականացնել վերլուծություններ, ապահովել վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքները,
7) Նախարարության և Լեզվի կոմիտեի աշխատակազմերի մասով ծախսերին առընչվող ելքային ծրագրերի և միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային և տարեկան կատարողական/վերլուծական հաշվետվությունը մուտքագրել LSFinancPB_A էլեկտրոնային համակարգ (ներառյալ ԲՍԿ-ների մուտքագրած հաշվետվությունների ստուգում), ինչպես նաև ըստ վերոնշյալ միջոցառումների կազմել տվյալ տարվա վերլուծական նկարագիրը,
8) նախապատրաստել տեղեկանքներ, հրամաններ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
9) իրականացնել Վարչության պետի հանձնարարականներով և սույն ծրագրով իրեն վերապահված գործառույթներից բխող այլ լիազորություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1) ՀՀ քաղաքացիություն,
2) բարձրագույն կրթություն,
3) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
4) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) գրական հայերենի տիրապետում,
6) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 6 (վեց) ամիս:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է` 2025 թվականի մայիսի 23-ին և մայիսի 26-27-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 2-րդ հարկ, հեռ.` 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):