Հիմնական գործառույթները՝
- Կազմակերպում է Նախարարությունում էլեկտրոնային և թղթային տարբերակներով ստացված դիմումների և ոչ գաղտնի գրությունների մուտքագրման աշխատանքները.
- կազմակերպում է ելից փաստաթղթերի առաքումը` թղթային (սուրհանդակային և փոստային ծառայությունների միջոցով) կամ էլեկտրոնային տարբերակով.
- կազմակերպում է գործավարության միասնական կարգի կիրառումը և դրա պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը.
- կազմակերպում է մուտքագրված փաստաթղթերի կատարման ժամկետների նկատմամբ հսկողության իրականացումը.
- կազմակերպում է ամենօրյա կատարման ենթակա հանձնարարականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ստորաբաժանումներին.
- կազմակերպում է Նախարարություն դիմած քաղաքացիների դիմումների, գրությունների վերաբերյալ հաշվետվությունների կազմման և նախորդ ժամանակահատվածի համեմատական վերլուծության ամփոփման աշխատանքները.
- կազմակերպում է ըստ խնդիրների բարդության դիմումների և գրությունների դասակարգման, ինչպես նաև վերլուծության և դրանց վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման աշխատանքները.
- կազմակերպում է Նախարարություն մուտքագրված փաստաթղթերի վիճակագրության և վերլուծության իրականացումը.
- կազմակերպում է արխիվային աշխատանքների իրականացումը.
- կազմակերպում է արխիվային տեղեկանքների, ատեստատների և վկայականների իսկության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման աշխատանքները.
- կազմակերպում է թղթային տարբերակով ստացված պաշտոնական գրությունների, դիմումների հիմքերի վարման և կատարողներին տրամադրման աշխատանքները.
- կազմակերպում է նախարարի և գլխավոր քարտուղարի ոչ կադրային հրամանների համարակալման և արխիվացման աշխատանքները.
- կազմակերպում է հանրագրերի հաշվառումը, գրանցամատյանի վարումը և հրապարակումը
- կազմակերպում է Նախարարի, Նախարարի տեղակալների, Գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մոտ քաղաքացիների ընդունելության աշխատանքների իրականացման աշխատանքները.
- կազմակերպում է քաղաքացիների ընդունելության արդյունքում ստորաբաժանումներին տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողության իրականացումը.
- կազմակերպում է հաշվետվությունների պատրաստման աշխատանքները և ներկայացում համապատասխան մարմիններին.
- կազմակերպում է Նախարարության տեղեկատու հեռախոսահամարների սպասարկման աշխատանքների իրականացումը.
- կազմակերպում է Նախարարության «Թեժ գիծ» հեռախոսակապի աշխատանքների իրականացումը.
- կազմակերպում է Նախարարության գործառույթներին ուղղակիորեն չառնչվող կամ նախօրոք արդեն իսկ քննարկված, ստանդարտ պատասխաններ ենթադրող նամակների, բողոքների պատասխանների պատրաստման աշխատանքները:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝
- Կրթություն, որակավորման աստիճանը`
Բարձրագույն կրթություն:
2) Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը հղիության և ծննդաբերության արձակուրդից:
- Դիմումների ընդունման ժամկետն է` 2025 թվականի մայիսի 20-22-ը ներառյալ:
- Աշխատավարձի չափը՝ 322816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. 010 /599659/, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am
- Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է էլեկտրոնային փոստի միջոցով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: