Աշխատանքային պարտականություններն են՝
- Նախարարության, ենթակա մարմինների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպություններում, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը, դրանց փորձաքննությանը և շինվերանորոգման աշխատանքներին, որպես պատվիրատուի ներկայացուցիչ գործընթացի իրականացմանը մասնակցություն:
- Իրականացնում է պայմանագրերի կատարման նկատմամբ վերահսկողություն, արդյունքների ընդունում՝ պայմանագրի կատարման վերաբերյալ եզրակացությունների, պայմանագրի արդյունքների պատվիրատուին հանձնելու փաստը ֆիքսելու վերաբերյալ ակտերի, հանձնման-ընդունման արձանագրությունների, ավարտական ու շահագործման ընդունման ակտերի կազմում և ներկայացնում դրանք հաստատման:
- Մասնակցում է շենքային պայմանների, դրանց տեխնիկական վիճակի, սեյսմիկ խոցելիության աստիճանի, վերանորոգման կամ ուժեղացման անհրաժեշտության գնահատման ուղղությամբ ուսումնասիրություններին Նախարարության ենթակա մարմիններում, նախարարության ենթակայության կազմակերպություններում և մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում, համագործակցելով մարզպետարանների համապատասխան վարչությունների հետ, ինչպես նաև ներկայացնում է համապատասխան գերատեսչություններին միջնորդություններ ուժեղացման կամ վերանորոգման գործընթաց իրականացնելու համար:
- Մասնակցում է տարբեր ծրագրերի շրջանակներում միջգերատեսչական հանձնախմբերի աշխատանքներին, իրականացնում է տեղում դիտարկումներ, ճշգրտում կամ փոփոխում է այլ գերատեսչությունների կողմից իրականացվող աշխատանքներում ընդգրկված կազմակերպությունների ցանկերը, ինչպես նաև որպես մրցութային հանձնաժողովի անդամ, մասնակցում է կապալառուների ընտրության և ավարտական աշխատանքներն ընդունելու գործընթացներին:
- Ապահովում է բաժնի գործառույթներից և խնդիրներից բխող ՀՀ կառավարչության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի, առաջարկությունների, եզրակացությունների, այլ փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, ըստ պատկանելության,
- Իրականացնում է ՀՀ օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
- ՀՀ քաղաքացիություն.
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ծրագրով պահանջվող աշխատանքների իրականացման բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ.
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ,
- Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված իրավական ակտերի իմացություն.
- Գրական հայերենի տիրապետում.
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետի ներգրավման ժամկետը սահմանվում է 1 /մեկ/ տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է).
- տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթեր՝ անձնագիր, դիպլոմ /ներ/, վկայական /ներ/, աշխատանքային գրքույկ (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից).
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք.
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
Ի գիտություն՝ չի թույլատրվում փորձագետի համար դիմել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մայիսի 15-19-ը ներառյալ, ժամը 9:00-12:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2025 թ. մայիսի 19-ը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599-659 հեռախոսահամարով: