ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար։
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են'
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է՝
1) դիմում՝ կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով' սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թ. մայիսի 13-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Գավառի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Նալբանդյան 91/1։
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. հունիսի 12-ին՝ ժամը 13:00-ին, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ, Նալբանդյան 91/1 հասցեում: Տեղեկությունների համար զանգահարել 033026230 հեռախոսահամարով, իսկ փաստաթղթերն ուղարկել gavarstatemedicalcollege@mail.ru էլեկտրոնային հասցեին։