Հայաստանի կարատեի հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Երևանում անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների 6-րդ առաջնությունում:
Հայ մարզիկներից բրոնզե մեդալներին արժանացել են տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու -60 կգ քաշային Յուրա Զալյանը:
Գոռ Ներսիսյանը բրոնզե մեդալի համար պայքարում մրցել է Սլովակիան ներկայացնող Սիմոն Սեկերի հետ ու առավելության հասել 5:2 հաշվով: 19-ամյա Յուրա Զալյանը վճռորոշ մենամարտում մրցել է Կոսովոն ներկայացնող Իսլամ Սելմանի հետ և առավելության հասել 5:3 հաշվով:
Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։
Տեղեկացնենք նաև՝ առաջնությանն ամբողջ Եվրոպայից աշխատում է 130 մրցավար։
Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավարներ, միջազգային կարգի մրցավարներ Արտյոմ Վասիլյանը (EKF Referee A) և Էդգար Մինասյանը (WKF Kumite և Kata Judge B) նույնպես հանդես են գալիս Երևանում ընթացող առաջնությունում՝ որպես մրցավարներ։