Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը հանձնված կազմակերպությունների գործունեության համակարգման աշխատանքները.
  2. տարբեր դատական ատյաններում ապահովում է Նախարարության ներկայացուցչությունը, իրականացնում է Նախարարության շահերի պաշտպանությունը.
  3. իրականացնում է վարչական վարույթներ.
  4. իրականացնում է հարկադիր կատարման ծառայության հետ կապված աշխատանքները.
  5. Նախարարության անունից, համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգով կնքում է պայմանագրեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ.
  6. խորհրդատվություն է տրամադրում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտի իրավական կարգավորում պահանջող հարցերի վերաբերյալ.
  7. նախապատրաստում է զեկուցագրեր, հաշվետվություններ և այլ գրություններ.
  8. իրականացնում է քաղաքացիների դիմումների, դիմում-բողոքների ուսումնասիրություն, պատասխան գրությունների նախագծերի մշակման աշխատանքները.
  9. նախագծերի մշակման գործընթացում տրամադրում է իրավական աջակցություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Կրթություն, որակավորման աստիճանը`

Բարձրագույն կրթություն

1.

Ուղղություն

Գործարարություն, վարչարարություն և իրավունք

2.

Ոլորտ

Իրավունք

2) Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

3) տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը:

4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն:

  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 08.05.2025թ. և 12.05.2025-13.05.2025 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 267 072 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն կամ ինքնակենսագրականների ուսումնասիրություն կամ հարցազրույց:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով: