ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից:

Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով: Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը Ռումինիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի թիմից առավել աչքի են ընկել՝

Շահեն Բաբայանը, որը հաղթող է ճանաչվել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկների մինչև 65 կգ քաշայինների ձախ և աջ ձեռքով մրցումներում,

Գուրգեն Անտոնյանը, որը հաղթող է ճանաչվել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկների մինչև 70 կգ քաշայինների ձախ և աջ ձեռքով մրցումներում,

Սարգիս Ստեփանյանը, որը չեմպիոնի կոչմանն արժանացել է վերջին վերջույթի ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկների մինչև 65 կգ քաշայինների ձախ ձեռքով մրցումներում,

Գևորգ Համբարձումյանը, որը ոսկե մեդալ է նվաճել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մինչև 23 տարեկան մարզիկների՝ 65 և ավելի կգ քաշայինների ձախ ձեռքով մրցումներում,

Նաիրա Մեսրոպյանը, որը ոսկե մեդալ է նվաճել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող 65 և ավելի կգ քաշայինների ձախ և աջ ձեռքով մրցումներում:

Կից ներկայացնում ենք առաջնության հաղթող մարզիկների ամբողջական անվանացանկը՝ ըստ զբաղեցրած տեղերի: