Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։

Լավագույն երիտասարդ ծանրորդի մրցանակը հայ մարզուհին ստացել է Մոլդովայում մեկնարկած Եվրոպայի առաջնության շրջանակում:

20-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը 2024 թվականին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել էր ոսկե մեդալակիր, իսկ աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոնը Մոլդովայում մրցահարթակ դուրս կգա ապրիլի 14-ին՝ ժամը 17:00-ին: 55 կգ քաշայինների պայքարում հանդես կգա նաև Իզաբելլա Յայլյանը: Ապրիլի 14-ին՝ ժամը 20:00-ին, տղամարդկանց 61 կգ քաշում Հայաստանը կներկայացնի Գառնիկ Չոլակյանը: