ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, համաձայն «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, մեկնարկում է «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը» մշակող աշխատանքային խմբի ձևավորման գործընթացը:
Ո՞վ կարող է միանալ
- Երիտասարդության ոլորտի փորձագետներ
- Կրթության և ոչ ֆորմալ կրթության ուսուցման փորձագետներ
- Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ
- Հետազոտողներ
- Հոգեբաններ
Ինչո՞ւ միանալ
- Մասնակցություն ոլորտային ստանդարտների մշակմանը
- Հնարավորություն փոխանակվելու փորձով և սովորելու միջազգային լավագույն փորձառությունից
- Մասնակցություն աշխատանքային քննարկումներին և մշակվող փաստաթղթերի վրա ազդեցություն ունենալու հնարավորություն
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվածության դեպքում կարող եք լրացնել մասնակցության հայտադիմումը մինչև 2025 թվականի ապրիլի 20-ը։
Հայտադիմումի հետ անհրաժեշտ է ուղարկել․
- Հակիրճ ինքնակենսագրություն (CV)
Հարցերի դեպքում պետք է զանգահարել +37410 599-643 հեռախոսահամարով կամ գրել youth@escs.am էլ. հասցեին: