ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 24-րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով,
2) ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը,
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 21-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Մարալիկի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Շիրակի մարզ, ք․ Մարալիկ, Գագարինի 4։
Տեղեկությունների համար դիմել Գ․ Հարությունյանին (հեռ․՝ 093 87 03 37), փաստաթղթերն ուղարկել marusumnaran@mail.ru էլ. հասցեին: