ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Մշակում և իրականացնում է դպրոցների տնօրենների և ճաշարանների աշխատակիցների սննդաբանական խորհրդատվությունների պլանը՝ տրամադրելու համար խորհրդատվական աջակցություն տնoրենին և ծրագրի այլ պատասխանատուներին սննդաբանության, սննդամթերքի անվտանգության և առողջ սննդակարգի վերաբերյալ հարցերում:
- Մասնակցում է դպրոցական սննդի վերաբերյալ հետազոտությունների, տվյալների հավաքագրմանը և վերլուծությանը, ապահովում է սննդաբանական վերլուծություններն ու հաշվարկները:
- Ըստ Հիմնարկի մշտադիտարկման թիմի վերլուծության արդյունքների, նորմատիվ ակտերի փոփոխություններով պայմանավորված, ֆինանսավորման փոփոխություններով պայմանավորված, կատարում է փոփոխություններ օրինակելի և երաշխավորվող ճաշացանկերում, ըստ անհրաժեշտության մշակում նոր ճաշացանկեր։
- Մշտադիտարկման տվյալների հիման վրա դպրոցներին ներկայացնում է մենյուների բարելավման առաջարկներ, ըստ անհրաժեշտության, ուսումնասիրում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների ճաշացանկեր, ներկայացնում դիտարկումներ։
- Իրականացնում է առողջ սնուցման վերաբերյալ միջոցառումներ, սեմինարներ դպրոցական սնունդ կազմակերպող դերակատարների համար, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ծնողական համայնքի համար։
- Մշակում է ուսուցողական նյութեր, ինչպիսիք են` պրեզենտացիաներ, գնահատման ձևանմուշներ և այլն` տարբեր միջոցառումների, հանդիպումների և դասընթացների կազմակերպմանն աջակցելու համար:
- Աջակցում է ծնողների, դպրոցների տնօրենների և դպրոցական խոհարարների համար առողջ դպրոցական սննդի կարևորության վերաբերյալ դասընթացների կազմակերպմանը:
- Աջակցում է ներքին հաղորդակցությանը՝ պատրաստելով համապատասխան զեկույցներ, կազմելով հանդիպումների արձանագրություններ և այլն:
- Համագործակցում է շահագրգիռ կողմերի և ներքին գործընկերների հետ՝ աջակցելու դպրոցական սնուցման ռազմավարության իրագործմանը:
- Իրականացնում է հետազոտություններ և մշակում զեկույցներ՝ հիմնվելով լավագույն փորձի և վերջին ուղեցույցների վրա (մենյուների մշակում, առողջ նախաճաշի ուղեցույց և այլն):
- Աջակցում է սոցիալական վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումներին:
- Ըստ անհրաժեշտության մասնակցում է այլ միջոցառումների:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում, հանրային առողջապահության կամ մանկաբույժի որակավորումը կդիտվի առավելություն,
- Առնվազն 2 տարվա համանման աշխատանքի փորձ,
- Երեխաների սնուցման վերաբերյալ մանրակրկիտ գիտելիքներ,
- Ճաշացանկեր կազմելու, նախապես մշակված ճաշացանկերը փոփոխելու ունակություն,
- Զանազան բաղադրատոմսերը, բաղադրագրերը վերլուծելու և տեխնոլոգիական փորձարկումներից հետո դրանք վերանայելու հմտություններ,
- Միաժամանակ բազմաբնույթ առաջադրանքներ կատարելու, առաջնահերթություններ սահմանելու ունակություններ,
- Սննդի սպասարկող, ադմինիստրատիվ անձնակազմերի, աշակերտների, ծնողների և դպրոցական համայնքի հետ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու և արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
- Սննդամթերքի և սնման, սննդի արժեքի հաշվառման, մենյուի կառավարման, սննդի արժեքների և սննդի սննդային պարունակության իմացություն,
- Սննդի սպասարկման ղեկավարների և անձնակազմի ուսուցման ծրագրեր մշակելու և անցկացնելու ունակություն,
- ՀՀ մարզերում ճամփորդելու հնարավորություն,
- Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի իմացությունն առավելություն է:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ՝ 250,000 ՀՀ դրամ՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերն ու պարտադիր վճարները:
Մրցույթին մասնակցելու համար անձը info@schoolfeeding.am էլ․ փոստի հասցեով պետք է ներկայացնի`
- ինքնակենսագրությունը, որը պետք է ներառի տեղեկատվություն կրթության, աշխատանքային փորձի, մասնագիտական գիտելիքների, աշխատանքային ունակությունների և հմտությունների վերաբերյալ,
- Թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին և հմտություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինգրքույկը։
Նամակի «Թեմա/Subject» դաշտում խնդրում ենք նշել «Սննդաբան»։
Մրցույթին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 08.04.2025 թ.
Մրցույթն անցկացվում է երեք փուլով` հայտերի ներկայացում, հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա գնահատում և հարցազրույց: Հարցազրույցին կհրավիրվեն միայն փաստաթղթային գնահատման շեմը հաղթահարած թեկնածուները:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը ստեղծվել է 2016 թ., 2020 թ․ վերանվանվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի, որի կազմում հիմնվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկը:
«Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի գործունեությունն ուղղված է դպրոցականների որակյալ կրթության ապահովման, առողջության և սոցիալական պաշտպանվածության բարելավմանը։ Հիմնարկի գործունեության նպատակներն են՝ ա․ ուսումնական հաստատություններում սովորողներին առողջ, բազմազան, հավասարակշռված սննդի տրամադրման արդյունավետությունն ապահովելը, բ․աստիճանաբար ընդլայնելով հանրակրթական դպրոցներում սննդի կազմակերպման շրջանակները, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողներին հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդով ապահովմանն աջակցելը, ուսումնական հաստատություններում առողջ սննդի կազմակերպմանը, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը նպաստելը, դ․տեղական արտադրությունը խթանելը, ե․համայնքը, գործարար շրջանակները, սփյուռքի կազմակերպությունները և այլ դոնորներ դպրոցական սննդի կազմակերպման և զարգացման գործում ներգրավելը: