Վատիկանի Առաքելական գրադարանի «Սիքստինյան» սրահում կայացել է ռեժիսոր Արամ Մանուկյանի «Սիգմա» հայկական կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը։ Միջոցառման շրջանակում ֆիլմն արժանացել է Վատիկանի հեղինակավոր «Parole Aperte» մրցանակին։

Նշենք, որ Վատիկանում ֆիլմի ցուցադրությանը հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնակի ֆինանսական աջակցությամբ։

«Սիգմա» կարճամետրաժ ֆիլմի բեմադրող ռեժիսորը և սցենարիստը Արամ Մանուկյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Կարեն Ծատուրյանը, համապրոդյուսերը՝ Մարչելո Զեպպին, որը ևս արժանացել է մրցանակի, բեմադրող օպերատորը՝ Ռոմեն Ծատուրյանը, կոմպոզիտորը՝ Հայկ Ներսեսյանը: