ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` ՀՀ կառավարության 24․09․21 թվականի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ «ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25–ի N 1494-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են «Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ք. Երևան 0009, Կորյունի փ. 10, 2025 թվականի մարտի 24-ից մինչև ապրիլի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 9:00-ից մինչև ժամը 17:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի հենակետային պետական բժշկական քոլեջում, հասցեն՝ ք. Երևան 0009, Կորյունի փ. 10։

Տեղեկությունների համար դիմել 012-52-58-08, 010-58-31-41 հեռախոսահամարներով և henaketayin@gmail.com էլեկտրոնային հասցեով։