ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1569-Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4-րդ կետի համաձայն՝ Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) ՀՀ քաղաքացիությունը.
2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` հաստատության կոլեգիալ կառավարման խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով` սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան.
5) ինքնակենսագրություն:
6) Հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթը (առկայության դեպքում)։
Փաստաթղթերի պատճենները կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին պետք է ներկայացնել առձեռն՝ բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 18-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը 16:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից, «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, ք. Երևան, Գյուլիքեխվյան 20։