Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում:
Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում:
Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
- տվյալ ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձառություն (նվազագույնը 3 տարվա),
- տվյալ ոլորտի վերաբերյալ բովանդակային փաստաթղթերի (կարճաժամկետ ծրագրեր, չափորոշիչներ, մոդուլային ծրագրեր, որակավորումների նկարագրեր և այլն) մշակման փորձառություն կամ տեղական և միջազգային կառույցների կողմից իրականացվող մասնագիտական ծրագրերում՝ որպես փորձագետ ընդգրկված լինելու փորձ:
Հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող փաստաթուղթ,
- գիտական աստիճանը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (CV),
- մասնագիտական ոլորտի հետ կապված տարբեր ծրագրերի մասնակցության վերաբերյալ տեղեկատվություն կամ էլեկտրոնային հղումներ:
Պահանջվող փաստաթղթերն ուղարկել karinegroupexpert@gmail.com էլեկտրոնային փոստին` 24-ժամյա ռեժիմով` մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը՝ ժամը 24:00-ն ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374) 94417123 հեռախոսահամարով (Կարինե Գրիգորյան) աշխատանքային օրերին՝ մինչև ժամը 18:00:
Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը մասնագիտական փորձաքննություն անցնելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո ԿԳՄՍ նախարարության կողմից կերաշխավորվեն` ընդգրկվելով երաշխավորված ծրագրերի ցանկում: Հայտարարագիր լրացնող քաղաքացիները հնարավորություն կունենան այդ ծրագրերի մասնակցության համար կատարած վճարումների դիմաց ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ տարեկան առավելագույնը 100 հազար դրամի չափով` բացառապես անկանխիկ եղանակով կատարված ուսման վճարների դիմաց: