ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը կանցկացնի «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:
Այն միտված է մշակութային կրթության, մասնավորապես՝ կերպարվեստի ոլորտում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:
Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը, և ըստ այդմ՝ աշխատանքներում պետք է արծարծվի խաղաղության թեման։
Մրցույթ-ցուցահանդեսին կարող են մասնակցել տարբեր երկրների շնորհալի երեխաներ երկու տարիքային խմբերում՝
- մինչև 10 տարեկան,
- 10-15 տարեկան ներառյալ:
Մրցույթ-ցուցահանդեսը կիրականացվի 2 փուլով՝ համաձայն կարգի (հայերեն, անգլերեն), որին կցված է նաև հայտաձևը:
Աշխատանքները և հայտը ընդունվում են 2025 թ. ապրիլի 20-ից մինչև մայիսի 5-ը էլեկտրոնային տարբերակով (uacf.armenia.peace@gmail.com), կոնտակտային հեռախոսահամարներ՝ +374-99424523, +374-91979951։