Կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):
Փոխհատուցումը կատարվում է միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) կրթության ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության համար ծախսերի մասով՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):
Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։