Կրթության ոլորտում ծառայությունների դիմաց եկամտային հարկից վերադարձի հնարավորություններն ընդլայնվել են:

Հայտարարագիր լրացնող քաղաքացիներն այսուհետ կարող են ներքոնշյալ ուղղություններով գործունեություն ծավալող կազմակերպություններին կատարած վճարումների համար ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ տարեկան առավելագույնը 100 հազար դրամի չափով` բացառապես անկանխիկ եղանակով կատարված ուսման վճարների դիմաց: Համապատասխան կազմակերպությունների և ծրագրերի ցանկը հասանելի են ԿԳՄՍ նախարարության կայքում`

Ստուգելու համար՝ արդյոք արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որից օգտվել եք, ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված է, այցելեք ԿԳՄՍՆ կայքի (www.escs.am) «Սոցիալական կրեդիտ» բաժին և ծանոթացեք երաշխավորված ծրագրերին։ Ցանկերը պարբերաբար լրացվում են՝ նոր երաշխավորվող ծրագրերին զուգընթաց։

Հիշեցնում ենք, որ արտադպրոցական հաստատությունները՝ երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցները և մարզադպրոցները լրացուցիչ երաշխավորման կարիք չունեն: Այսինքն՝ եթե Ձեր երեխան հաճախում է որևէ արտադպրոցական հաստատություն, և Դուք դրա դիմաց վճարել եք անկանխիկ եղանակով, արդեն իսկ կարող եք դիմել սոցիալական կրեդիտի համար։

Եկամտային հարկից վերադարձի հնարավորությունը գործում է նաև 2024 թվականին մատուցված ծառայությունների համար. ծրագրերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշվետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշվետու տարիների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ:

Սոցիալական կրեդիտի համար դիմելու կանոնները հրապարակված են Պետական եկամուտների կոմիտեի կայքում: