ԿԳՄՍ նախարարության կողմից կրթական ծրագրերի երաշխավորման համար անհրաժեշտ է, որպեսզի իրավաբանական կամ ֆիզիկական անձինք երաշխավորության հայտ ներկայացնեն secretariat@escs.am էլեկտրոնային հասցեին:

Հայտը ներառում է՝

  • դիմում ԿԳՄՍ նախարարի անունով,
  • արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթական ծրագիրը, որը ներառում է հետևյալ տեղեկությունները՝
    - ֆիզիկական կամ իրավաբանական անձի անուն,
    - ծրագրի անվանում,
    - ծրագրի ոլորտ, ուղղություն,
    - անցկացման ձևաչափ՝ անհատական կամ խմբային՝ խմբի առավելագույն թիվ,
    - սովորողների տարիքային խումբ,
    - ծրագրի տևողություն,
    - ծրագրի նպատակ, ակնկալվող վերջնարդյունքներ, բովանդակություն և ուսումնական պլան,
    - ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազան:

Ներկայացված հայտերը ստանալուց հետո առավելագույնը 3-օրյա ժամկետում նախարարության կողմից ուղարկվում են փորձաքննության:

Փորձաքննող կազմակերպությունը փորձագիտական եզրակացությունն առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է նախարարություն:

Դրական եզրակացության դեպքում նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում երաշխավորում է ծրագիրը և ուղարկում հայտատուին:

Բացասական եզրակացության դեպքում նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացությունն ուղարկում է հայտատուին:

Լրամշակելուց հետո ծրագիրը կարող է նորից ներկայացվել երաշխավորման:

Արտադպրոցական հաստատությունների ծրագրերի երաշխավորման գործընթացի մասին մանրամասների համար անհրաժեշտ է զանգահարել (+374 10) 599-619 հեռախոսահամարով:

Ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման գործընթացի մասին մանրամասների համար անհրաժեշտ է զանգահարել (+374 10) 599-641 հեռախոսահամարով:

Հիշեցում. երաշխավորման ներկայացնելով ձեր կրթական ծրագիրը՝ հնարավորություն եք ստեղծում ձեր շահառուների համար՝ օգտվել սոցիալական կրեդիտներից՝ եկամտահարկից վերադարձի տեսքով` տարեկան առավելագույնը 100 հազար ՀՀ դրամի չափով։