Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում օրերս անցկացվել է Հայաստանի ծանրամարտի մեծահասակների կանանց և տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցել է 53 ծանրորդ՝ 29 տղա, 24 աղջիկ:

Կանանց պայքարում Հայաստանի չեմպիոնությունը նվաճել են Քրիստինե Բաբայանը (45 կգ), Մանե Ավանիսյանը (49 կգ), Տանզելա Գրիգորյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (59 կգ), Մերի Միսակյանը (64 կգ), Աննա Ամրոյանը (71 կգ), Ալինա Սուքիասյանը (76 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Լիանա Գյուրջյանը (87 կգ) և Տաթև Հակոբյանը (+ 87 կգ):

Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալներին արժանացել են Վոլոդյա Սարգսյանը (55 կգ), Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Նարեկ Հովսեփյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Մնացական Աբրահամյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):

Հայաստանի հավաքականը փետրվարի 14-ից 15-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում` նախապատրաստվելով ապրիլին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: