Փետրվարի 13-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

«Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու մասին,

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային–ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1121-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին,

«Եվրասիական Կինոակադեմիայի ստեղծման մասին 1997 թվականի մարտի 27-ի հիմնադիր պայմանագրի գործողության դադարման մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հուլիսի 4-ի N 1027-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: