Աշխատանքային պարտականություններն են`
- Գրական հայերենով պատրաստել ամբողջական տեղեկատվություն պարունակող ռեպորտաժներ, տեսանյութեր և տեսաֆիլմեր, հետևել դրանց օպերատիվ հրապարակմանը՝ համագործակցված աշխատելով օպերատորի և մոնտաժողի հետ.
- Նախարարության գործունեության ոլորտների հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ վարել հարցազրույցներ,
- կատարել Նախարարության Յություբյան ալիքի, սոցիալական ցանցերի էջերի և պաշտոնական կայքի տեսանյութերի բովանդակային սպասարկումը` հանրությանն ապահովելով ամբողջական, սպառիչ տեղեկատվությամբ.
- հավաքագրել անհրաժեշտ տեղեկություններ, առաջարկություններ, գրություններ, զեկուցագրեր, վերլուծություններ, պարզաբանումներ՝ տեսանյութեր պատրաստելու նպատակով.
- տեսահոլովակների պատրաստման միջոցով կատարել Նախարարության գործունեությանն առնչվող հանրային միջոցառումների, քննարկումների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ` հանրությանը իրազեկելով միջոցառման անցկացման, տեղի, ժամանակի և ձևաչափի մասին.
- Տեսանյութեր պատրաստելու նպատակով համագործակցել նախարարության գործունեության ոլորտների հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ենթակա կազմակերպությունների հետ.
- Օպերատիվ կերպով մոնտաժել և հրապարակել նախարարի, նախարարի տեղակալների և Նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հրապարակային հայտարարությունների, ճեպազրույցների ելույթների տեսանյութերը՝ համագործակցելով օպերատորի և մոնտաժողի հետ
- ներկայացնել առաջարկություններ տեսալսողական մեդիայի միջոցներում` էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայում տարբեր հաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ.
- սոցիալական ցանցի և պաշտոնական կայքի էջերում հրապարակել տեսանյութերը և տրամադրել այլ ԶԼՄ-ներին.
- պատրաստել տեսանյութեր, տեսանյութ-հաշվետվություններ, ինչպես նաև զեկուցագրեր և այլ գրություններ.
- պատրաստել սցենարների տեքստեր նկարահանվող տեսաֆիլմերի և հոլովակների համար.
- պատրաստել հրապարակվող տեսաֆիլմերի, հարցազրույցների, ելույթների, հոլովակների և այլ տեսանյութերի լուսագրերի /տիտրերի/ տեքստերը.
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
4.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լրատվության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,
6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Գրական հայերենի տիրապետում,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրություն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է` 2025 թվականի փետրվարի 6-7-ը և 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):