Աշխատանքային պարտականություններն են`
- Օպերատիվ կերպով մոնտաժել և հրապարակել նախարարի, նախարարի տեղակալների և Նախարարության այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսների, հրապարակային հայտարարությունների, ճեպազրույցների ելույթների տեսանյութերը.
- Ըստ անհրաժեշտության մշակել և օգտագործել նախարարության գործունեության ոլորտների վերաբերյալ նկարահանված հեռուստատեսային կադրերը, լուսանկարները.
- նկարահանել և մոնտաժել հարցազրույցներ նախարարության գործունեությանն առնչվող և հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ, պատրաստել տեղեկատվական տեսանյութեր և հրապարակել.
- կատարել Նախարարության կայքի, Յություբյան ալիքի և ֆեյսբուքյան էջի տեսանյութերի սպասարկումը` հանրությանն ապահովելով ամբողջական, սպառիչ տեղեկատվությամբ.
- ստուգել իր գործառույթների իրականացման համար նախատեսված սարքավորումների տեխնիկական վիճակը` մոնտաժման աշխատանքների պատշաճ իրականացման նպատակով օգտվել համապատասխան մոնտաժային ծրագրերից.
- իրեն կցված սարքավորումների տեխնիկական վիճակի ստուգման արդյունքում խնդիրներ արձանագրելու դեպքում, անհապաղ քայլեր ձեռնարկել դրանք կարգավորելու նպատակով, ըստ անհրաժեշտության այդ մասին տեղեկացնելով բաժնի պետին, մամուլի քարտուղարին և գլխավոր քարտուղարին.
- կրել պատասխանատվություն՝ տեխնիկական սարքավորումների սպասարկումը պատշաճ կատարելու և տվյալ սարքավորման տեխբնութագրից բխող կանոններին համապատասխան իրականացնելու համար.
- ներկայացնել առաջարկություններ տեսալսողական մեդիայի միջոցներում` էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներով, ռադիոյով, հեռուստատեսությամբ, սոցիալական մեդիայում տարբեր հաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ.
- Նախարարության Յություբյան ալիքի ,սոցիալական ցանցի և պաշտոնական կայքի էջերում հրապարակել տեսանյութերը և տրամադրել այլ ԶԼՄ-ներին.
- պատրաստել տեսանյութեր, տեսանյութ-հաշվետվություններ, ինչպես նաև զեկուցագրեր և այլ գրություններ.
- կազմել սցենարների տեքստեր նկարահանվող տեսաֆիլմերի և հոլովակների վերաբերյալ.
- կազմել հրապարակվող տեսաֆիլմերի, հարցազրույցների, ելույթների, հոլովակների և այլ տեսանյութերի լուսագրերը /տիտրերը/.
Փորձագետին ներկայացվող պահանջներն են.
1. ՀՀ քաղաքացիություն,
2. Բարձրագույն կրթություն,
3.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
4.Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ լրատվության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ:
5.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված խնդիրների լուծման և հաշվետվությունների մշակման հմտություններ,
6.Ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված տեղեկատվության հավաքագրման և վերլուծության հմտություններ։
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- Գրական հայերենի տիրապետում,
- Պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն:
Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 (մեկ) տարի:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, ինքնակենսագրականների ուսումնասիրու-թյուն, հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
Դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայական(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին,
արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինողժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
Հայտարարություն նշված սահմանափակումների բացակայության մասին՝
պաշտոնից ազատվել կամ ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու,
օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու,
օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու,
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով:
Աշխատավայրը` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2,
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.00-12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման ժամկետն է` 2025 թվականի փետրվարի 6-7-ը և 10-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 010-599659, էլեկտրոնային փոստի հասցեն` management@escs.am):