Հարգելի՛ Մաեստրո,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Ձեր բազմամյա անգնահատելի գործունեությունը հայ երաժշտարվեստի զարգացման և պահպանման գործում ամենաբարձր գնահատանքի է արժանի։

Ձեր ստեղծագործությունները՝ իրենց խորությամբ, մեղեդայնությամբ և բարձրաճաշակ հնչերանգներով, հարստացնում են մեր ազգային մշակույթն ու գտնում իրենց արժանի տեղը յուրաքանչյուր երաժշտասերի սրտում:

Ձեր ներդրումն առանձնահատուկ նշանակություն ունի նաև հայկական կինոերաժշտության կայացման գործում՝ ավելացնելով ֆիլմերի գեղարվեստական ուժն ու ազդեցությունը:

Հարգելի՛ Մաեստրո, թող առողջությունն ու ստեղծագործական եռանդը միշտ ուղեկից լինեն Ձեզ: Շարունակեք ոգեշնչել, հիացնել և ուժ տալ բոլոր նրանց, ովքեր գնահատում են Ձեր բարձրարժեք արվեստը։

Շնորհակալություն Ձեր բացառիկ նվիրումի և մեծագործության համար:

Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի