Հունվարի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին,

Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին,

Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին,

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 27-ի N 99-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Աշոտ Հարությունի Մովսիսյանին և Արմեն Վրեժի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից տարկետումները դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին,

Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականների անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամ հանդիսացող մի շարք մարզիկների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին,

Գոռ Արշավիրի Աբգարյանին և Ներսես Հրաչյայի Ներսիսյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: