Հաշվապահի պաշտոնային պարտականությունները՝

  1. Հաշվապահության վարում՝ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, ինչպես նաև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ «ՀԾ» համակարգչային ծրագրով.
  2. Ստացված դրամաշնորհային միջոցների համար առանձնացված հաշվառման վարում` դրամա-շնորհատուների կողմից սահմանված ուղեցույցներին համապատասխան.
  3. Բյուջեներում ամենօրյա կատարված ծախսերի հաշվառում և գրանցումների կատարում.
  4. Մշտական ներգրավվածություն տարեկան ֆինանսական հաշվետվու­թյունների աուդիտի, լիազոր մարմնի կողմից անցկացվող մոնիթորինգի, դրամա­շնորհատուների կողմից անց­կացվող ներքին աուդիտի, պետական մարմինների (ներառյալ, բայց չսահմանափակվելով հարկային մարմինների) կողմից անցկացվող ստուգումների աշխատանքներին` փաստա­թղթերի և տեղեկատվության տրա­մադրման, քննարկումներին մասնակցելու, հարցա­դրումներին պատասխանելու մասով.
  5. Աշխատավարձի հաշվարկների իրականացում և վճարում․
  6. Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում․
  7. Ստացված ծառայությունների ձեռք բերված հիմնական միջոցների և պաշարների մուտքագրում.
  8. Հիմնական միջոցների ամորտիզացիայի հաշվարկում, հիմնական միջոցների հաշվառում, համեմատում գույքագրման ցուցակների հետ, հիմնական միջոցների դուրսգրում, տեղա­շարժի գրանցում.
  9. Գործուղման (օրապահիկի, գիշերավարձի, ճանապարհածախսի) ծախսերի հաշվարկների իրականացում և գործուղման հաշվետվությունների պատրաստում.
  10. Առհաշիվ անձանց տրված գումարների հաշվառում և առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության կազմում.
  11. Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում.
  12. Գլխավոր հաշվապահի կողմից ընթացիկ առաջադրանքների կատարում, պարբերաբար կազմակերպվող քննարկումներին մասնակցություն.

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. Բարձրագույն տնտեսագիտական կրթություն։
  2. Ֆինանսական և հաշվապահական հաշվառման ծրագրերի (MS Project, ՀԾ իմացությունը պարտադիր է)։
  3. Միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում աշխատելու փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  4. Համակարգչային գրագիտություն (առնվազն` Word, Excel, PowerPoint)։
  5. Առնվզն 3 տարվա հաշվապահի աշխատանքային ստաժ։
  6. Իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
  7. Առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 14.01.2025 – 22.01.2025 թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 220,000 ՀՀ դրամ, որն իր մեջ ներառում է ՀՀ բոլոր հարկերը և այլ պարտադիր վճարները:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1) հանձնաժողովի անունով գրավոր դիմում` (ձևաչափը ազատ) նշելով այն թափուր տեղի անվանումը, որին հավակնում է,

2) անձնագրի պատճենը,

3) ինքնակենսագրություն,

4) թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

5) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը,

6) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են զինգրքույկ։

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացվում են միայն էլեկտրոնային փոստի միջոցով (lusine.stepanyan@emis.am): Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 22.012025թ.:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով` փաստաթղթային և հարցազրույց ս/թ. հունվարի 27-ին` ժամը 1030-ից, Երևան, Տիգրան Մեծի 67 հասցեում։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010)57-21-00 հեռախոսահամարով, աշխատանքային օրերին մինչև ժամը 18:00: