ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագիրը շարունակվում է. 3 հայտ մասնագիտական խմբի գնահատման արդյունքում կստանա դրամաշնորհային աջակցություն։

Մրցույթի առանցքային նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։

Գրականության թեմատիկ ուղղվածություններն են՝

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը,
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը,
  • պատմագրություն,
  • հնագիտական ժառանգություն,
  • հայկական հետքը և մշակութային ժառանգությունն աշխարհում,
  • ուրարտագիտություն,
  • դասական և ժամանակակից արժեքների միջազգայնացում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «1124. Գրահրատարակչության և գրադարանների» ծրագրի «11007. Գրականության հրատարակում» միջոցառման շրջանակում 2025 թվականին իրականացվող «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» անվանակարգում (ծածկագիր՝ «ՀՀ ԿԳՄՍՆԳՀԴՄ-002») հաղթած կազմակերպությունների ցանկը կցվում է։