Դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացրած

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտությամբ համապատասխան բուհում սովորող քաղաքացուն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2024 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Վլադիմիր Գևորգի Մուրադյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 25-ի N 112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Սերյոժա Արթուրի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից գույք հետ վերցնելու, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 944-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը: