ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները կառավարման խորհրդի նախագահին կամ քարտուղարին պետք է ներկայացնել առձեռն բնօրինակների հետ միասին: Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի՝ ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 20–ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 14:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում:
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ք. Երևան, Գյուլիքեխվյան 20: