ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24–ի N 1569–Ն որոշմամբ հաստատված՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի 4–րդ կետի համաձայն՝ «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի լիազոր մարմինը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1. ՀՀ քաղաքացիությունը,
2. ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):
Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են՝
1. դիմում՝ հաստատության կառավարման խորհրդի նախագահի անունով,
2. ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ),
3. հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը (բնօրինակի հետ),
4. տվյալ հաստատության 5 տարվա զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով՝ սույն կարգի 26-րդ կետի պահանջներին համապատասխան,
5. ինքնակենսագրություն։
Փաստաթղթերի պատճենները խորհրդի նախագահին կամ քարտուղարին առձեռն ներկայացնելու դեպքում պետք է ներկայացնել բնօրինակների հետ: Փաստաթղթերն ընդունվում են 2024 թ. դեկտեմբերի 18-ից մինչև 2025 թ․ հունվարի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ը, բացի շաբաթ, կիրակի և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերից, «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում։
Մրցույթը տեղի կունենա 2025 թ. հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ–ում, հասցեն՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, Ուսանողական 70 հասցեում: Տեղեկությունների համար դիմել՝ /268/ 2-43-80 հեռախոսահամարով, էլեկտրոնային հասցե՝ collegedilijan@gmail.com։