ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ «Վանաձորի Հ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը կազմակերպում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների (դաստիարակների) վերապատրաստման դասընթաց:

Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն դեկտեմբերի 7-ից` առկա կամ համակցված (առնվազն 45 ժամ առկա) ձևաչափերով: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ՎՊՀ Կրթական բարեփոխումների և վերապատրաստման կենտորոն ներկայացնել վերապատրաստման դասընթացներին մասնակցել ցանկացող ՆՈՒՀ մանկավարժական աշխատողների (դաստիարակների) ցանկը՝ ըստ կցվող ձևաչափի (էլեկտրոնային տարբերակով)։

Դիմումներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ:

Դասընթացները վարում են վերապատրաստման մեծ փորձառություն ունեցող լավագույն մասնագետները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` 0322-4-18-53 կամ 077-230-277, 093-852-765, 077-763-021 կամ գրել vsureformstraining@gmail.com էլ. փոստին:

Կից ներկայացնում ենք հայտի ձևանմուշը։