Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն,
  • ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
  • իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր).
  • ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2, 2-րդ հարկ, սենյակ N 212՝ անձնակազմի կառավարման վարչություն) հետևյալ փաստաթղթերը՝

1) դիմում (լրացված),

2) մեկ լուսանկար 3X4 չափի,

3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ,

4) ինքնակենսագրություն (լրացված),

5) անձնագրի կամ նույնականցման քարտի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները,

6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),

7) տեղեկանք մշտական բնակության վայրից,

8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),

9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),

10) տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված է,

11) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

12) քաղաքացին դիմումում լրացնում է հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտ հանդիսանալ պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանն ու լիազորությունների իրականացմանը:

13) Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը (բնօրինակների հետ միասին) հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:

14) Հարցաշարերը տրամադրվում են էլեկտրոնային եղանակով:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 1430-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի թեստավորման փուլից անմիջապես հետո:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 1000-ից մինչև 1300-ը: Դիմումների ընդունման օրը՝ 2024 թվականի դեկտեմբերի 9-27-ը ներառյալ: Տեղեկատու հեռ.` 010-599-659: