Հիմնական գործառույթները՝

  1. Իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.
  2. իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության մշակման աշխատանքները.
  3. մասնակցում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակմանն ու դրանց իրականացման կազմակերպման աշխատանքներին.
  4. իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման աշխատանքները.
  5. պատասխանում է քաղաքացիների դիմումներին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է՝

  1. «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կրթության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Հանրակրթության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Նախնական/արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթության մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքների, ՀՀ աշխատանքային օրենսգրքի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  4. Տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. Ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 02.12.2024 – 04.12.2024թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 267 072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09:00-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599-659 հեռախոսահամարով: