Փարիզի Պոմպիդու կենտրոնում տեղի է ունեցել մեծարման երեկո՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100 և Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակների հոբելյաններին:

Հոբելյանական միջոցառումը ուղեկցվել է նաև Երվանդ Քոչարի` Պոմպիդու կենտրոնում պահպանվող երկու ստեղծագործությունների ցուցադրությամբ:

Միջոցառումն ընթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանի, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի, Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորեն Լե Բոնի, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն Ք. Ռեյի, Երվանդ Քոչարի հարազարտների և այլ հյուրերի մասնակցությամբ: